Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զեև Էլկին. Թուրքիան իրեն շատ անկայուն է պահում Իսրայելի նկատմամբ

Զեև Էլկին. Թուրքիան իրեն շատ անկայուն է պահում Իսրայելի նկատմամբ
07.06.2016 | 10:44

Իսրայելը և Թուրքիան առաջընթացի են հասել հարաբերությունների կարգավորման բանակցություններում, բայց առաջվա մակարդակին չեն վերադառնա՝ ասել է Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինը: Երկրները ռազմավարական գործընկերներ էին, սակայն իրարից հեռացան Թուրքիայում իսլամիստների իշխանության գալու և Թուրքիայի արտաքին քաղաքականության` եվրոպական ինտեգրացիայից դեպի արաբամահմեդական աշխարհում դիրքերի ամրապնդում վերակողմնորոշման ֆոնին: Փոխադարձ սառեցման գագաթնակետ դարձավ «Ազատության նավատորմի» միջադեպը՝ 2010-ին Իսրայելի «հատուկ ջոկատայինները» գրավեցին նավերը, որոնք խախտում էին Գազայի սեկտորի արգելափակումը, սպանվեց ինը թուրք:

«Առաջընթաց կա, բայց մինչև վերջնագիծ հեռու է: Իսրայելն իրեն հույս չի տալիս Թուրքիայի հետ առանձնահատուկ մտերիմ և ներանձնական հարաբերությունների հաստատման առումով: Թուրքիան իրեն շատ անկայուն է պահում Իսրայելի նկատմամբ: Այդ պատճառով եթե հաջողվի մի փոքր կարգավորել իրավիճակը, լավ է, բայց առանձնահատուկ մտերիմ հարաբերություններ չենք սպասում»՝ ասել է Զեև Էլկինը: Մոսկվա այցում նա ուղեկցում է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, և նշել է, որ իսրայելա-թուրքական կարգավորման բանակցությունները ռուսական կողմի առարկությունները չեն առաջացնում: «Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը որևէ առարկություն ունի Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների հնարավոր կարգավորման առումով: Սկզբունքորեն, Ռուսաստանը միշտ Մերձավոր Արևելքում լարվածության առավելագույն թուլացման օգտին է հանդես գալիս, բայց և Ռուսաստանը, և Իսրայելը լավ հասկանում են, որ խոսքը Իսրայելի և Թուրքիայի նախկին լավ հարաբերությունների վերականգնման մասին չէ, եթե պայմանագիրը ստորագրվի: Առայժմ չեմ կարող ասել, թե երբ տեղի կունենա»,- ասել է նախարարը:

Անցյալ տարվա վերջից նախապատրաստվող կարգավորման համաձայնագիրը, բացի Թել Ավիվ և Անկարա դեսպանների վերադարձից, կետ է ներառում Թուրքիային իսրայելական բնական գազի մատակարարման մասին ներքին պահանջարկի բավարարման և եվրոպական շուկաներ տարանցման համար:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ