Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պետերբուրգը ինքնահաստատվում է

Պետերբուրգը ինքնահաստատվում է
07.06.2016 | 16:14

Սանկտ Պետերբուրգում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել` դժգոհելով քաղաքի նորակառույց կամուրջներից մեկը Չեչնիայի նախկին ղեկավար Ահմադ Կադիրովի պատվին անվանակոչելու առաջարկի դեմ: The Telegraph-ը գրել է՝ ցուցարարները հիշեցրել են, որ Կադիրովի կառավարման օրոք Չեչնիայում արձանագրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, առևանգումներ, կտտանքներ: Առաջարկի դեմ Պետերբուրգում ստորագրահավաք է սկսվել, արդեն կա 70000-ից ավելի ստորագրություն։

«Պետերբուրգում չկա փողոց Սերգեյ Դովլաթովի պատվին, կամ կամուրջ` նվիրված Իոսիֆ Բրոդսկուն, կամ էլ` Վլադիմիր Նաբոկովի անվան հրապարակ: Դրա փոխարեն իշխանություններն ուզում են Պետերբուրգի հետ կապ չունեցող մարդու` Ահմադ Կադիրովի պատվին կամուրջ անվանակոչել»,- նշել են ցուցարարները: Նրանք առաջարկում են կամուրջն անվանակոչել Աննա Ախմատովայի պատվին:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ