Իվանիշվիլին գովել է կառավարությանը՝ վրացական ապրանքները ռուսական շուկա վերադարձնելու համար: Նա հայտարարել է, որ վերջին 3-4 տարում կառավարությունն արել է հնարավորը, որ վերականգնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Ռուսաստանի շուկան նվաճելու համար ամբողջ աշխարհն է պայքարում, իսկ մեզ ասում են՝ ոչ, պետք չէ», - հայտարարել է Իվանիշվիլին՝ վրացական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Տնտեսությունը մեր երկրի ամենամեծ խնդիրն է և ամենամեծ մարտահրավերը: Եթե Վրաստանը կարող է եվրոպական երկրների հետ համեմատվել ժողովրդավարական արժեքներով, տնտեսությունը դեռ վատ վիճակում է՝ մոտավորապես վեց և ավելի անգամ զարգացած տնտեսություններից», - հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետը: