Թուրքիան անձայն չի մնալու Գերմանիայի խորհրդարանի որոշմանը և Գերմանիայի դեմ քայլեր են քննարկվելու՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն TRT-ի եթերում: Նա անդրադարձել է Բունդեսթագի բանաձևին՝ շեշտելով, թե Թուրքիան չի կարող չարձագանքել ու ձայն չհանել նման որոշմանը։
«Թուրքիայի առաջին արձագանքը եղավ, որ հետ կանչվեց դեսպանը։ Մենք Գերմանիայի դեմ քայլեր ենք քննարկում։ Գերմանիայի իշխանությունները պետք է ասեն, որ համաձայն չեն Բունդեսթագի որոշման հետ»,-ասել է Չավուշօղլուն։