Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քլինթոնն ու Թրամփը հաղթել են Կալիֆոռնիայի փրայմերիզում

Քլինթոնն ու Թրամփը հաղթել են Կալիֆոռնիայի փրայմերիզում
08.06.2016 | 13:36

Մի շարք նահանգներում սուպերերեքշաբթիի փրայմերիզներից ամենահամեղ պատառը եղել է Կալիֆոռնիա նահանգը։ Դեմոկրատների համար այնտեղ խաղարկվում էր կուսակցական համագումարի 475 պատվիրակի ձայն, իսկ հանրապետականների համար՝ 172։

Թրամփն արդեն ապահովել է իր առաջադրումը Հանրապետական կուսակցությունից և այս անգամ հաղթել է բոլոր նահանգներում անցկացված փրայմերիզներում, իսկ Քլինթոնը հայտարարել էր իր «պատմական հաղթանակի» մասին՝ Կալիֆոռնիայում ընտրատեղամասերի փակումից րոպեներ առաջ։ Fox News-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 25 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ Քլինթոնը հավաքել է 63,5 տոկոս ձայն, Թրամփը՝ 77,7 տոկոս։ Մոնտանա նահանգում նախնական տվյալներով՝ Թրամփը հավաքել է 73,1 տոկոս ձայն, Քլինթոնը Սանդերսի նկատմամբ ունի աննշան առավելություն՝ 48,4 տոկոս ընդդեմ 46,9 տոկոսի։

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ