Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՆԱՏՕ-ն Վարշավայի գագաթնաժողովում կքննարկի Ռուսաստանին զսպելու հարցը

ՆԱՏՕ-ն Վարշավայի գագաթնաժողովում կքննարկի Ռուսաստանին զսպելու հարցը
08.06.2016 | 13:38

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները հուլիսի 7-9-ին, Վարշավայի գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի հետագա զսպումը և որոշում կընդունեն՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը: «Վարշավայի գագաթնաժողովի նախաշեմին դաշնակիցները կձևավորեն Ռուսաստանին զսպելու վերաբերյալ ավելի հաստատուն մոտեցում, ներառյալ՝ Արևելքում ՆԱՏՕ-ի առկայությունը, որ նվազեցնեն ցանկացած ագրեսիային դիմակայելու ժամանակը»,- հայտարարել է Նուլանդը Սենատում լսումների ժամանակ:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հանդես է եկել եվրոպական դաշնակիցների անվտանգության ապահովման համար 3,4 միլիարդ դոլար տրամադրելու նախաձեռնությամբ: Նուլանդը պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններում ենթադրվում է «մշտական ներկայություն զորքերի ռոտացիոն հիմիունքներով»: Երկուշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի որևէ անդամ երկրի վրա, «դա հասկանալի է բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին»:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ