ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմոկրատների շարքում նախագահական նախնական ընտրություններում հաղթանակը՝ հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։
«Նախագահը զանգահարել է Քլինթոնին ու Սանդերսին։ Նա շնորհավորել է երկու հավակնորդներին ոգեշունչ քարոզարշավների անցկացման համար, որոնք էներգիա են հաղորդել դեմոկրատական կուսակցությանը, քաղաքական գործընթացում ներգրավել ամերիկացիների նոր սերնդի և լույս սփռել կարևոր գաղափարների վրա, որպեսզի մեր տնտեսությունն ու քաղաքականությունը աշխատեն բոլորի համար, ոչ միայն հարուստների»,- նշել է Էռնեստը։
Նրա խոսքով՝ Օբաման շնորհավորել է Քլինթոնին դեմոկրատական կուսակցությունից առաջադրման համար անհրաժեշտ թվով պատվիրակների աջակցություն ստանալու առիթով՝ «Նրա պատմական արշավը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց»։ Սենատոր Սանդերսի խնդրանքով նախագահը նրա հետ կհանդիպի Սպիտակ տանը հինգշաբթի՝ «նրանք կշարունակեն քննարկումն էական հարցերի շուրջ, որոնք կարևոր են ամերիկացիների մեծամասնության համար»։