Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նորբերտ Լամերտ. Ով սպառնում է առանձին պատգամավորների, հարձակվում է ողջ խորհրդարանի վրա

Նորբերտ Լամերտ. Ով սպառնում է առանձին պատգամավորների, հարձակվում է ողջ խորհրդարանի վրա
09.06.2016 | 17:48

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հինգշաբթի օրը նիստը բացել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հասցեին խիստ հայտարարություններով: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորները, որ քվեարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձևի օգտին, պետք է արյան թեստ հանձնեն, քանի որ նրանց ծագումը կասկած է առաջացնում:

«Մասամբ ատելությամբ լցված սպառնալիքներ… հնչեցվել են, ցավոք, այդ թվում նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում: Այն, ինչ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը գերմանական Բունդեսթագի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների հասցեին իր քննադատությունը կապում է նրանց թուրքական ծագման հարցում կասկածների հետ, նրանց արյունը «փչացած» է անվանում, ես անհնարին էի համարում»,- ասել է Լամերտը՝ դահլիճում օվացիա առաջացնելով, որտեղ ներկա է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Լամերտի խոսքով՝ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են մասնակցել քննարկումների և ենթարկվել քննադատության, բայց «յուրաքանչյուրը, ով փորձում է սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա, պետք է իմանա, որ նա հարձակվում է ողջ խորհրդարանի վրա»:

Նա հավելել է, որ Բունդեսթագը «համապատասխան կարձագանքի դրան»՝ օրենքով իր ենթակայության տակ գտնվող գործիքների օգնությամբ: «Ես ընդգծում եմ մեր ինքնին ակնհայտ համերաշխությունը բոլոր գործընկերների հետ, որ իրենց քաղաքական գործունեության առնչությամբ ենթարկվում են սպառնալիքների կամ ճնշման»,- ասել է Բունդեսթագի նախագահը:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ