Թուրքիան Գերմանիայի հանդեպ մի շարք գործողություններ է պատրաստում` ի պատասխան Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման՝ գրել է Bild-ը` հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մամուլի քարտուղարին:
«Կոմպետենտ մարմինները` առաջին հերթին ԱԳ նախարարարությունը, պատրաստում են գործողությունների ծրագիր»,- ասել է նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը: Ծրագրի մանրամասները պարզ կլինեն, երբ վերանայեն նախագահը և վարչապետը: Անկարան պատրաստում է առնվազն 11 հայց ընդդեմ Բունդեսթագի թուրքական արմատներ ունեցող պատգամավորների: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ օդանավակայանում հայտնել է լրագրողներին, որ «եթե Գերմանիան չուղղի իր սխալը, մենք համարժեք գործողությունների կանցնենք ու մեր քայլերը կկատարենք ըստ այդմ»:
«Սրանից հետո գործընթացները այնպես չեն լինի, ինչպես մինչև հիմա էին»,- ասել է նա: