Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շավարշ Քոչարյան. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային տարօրինակ դրության մեջ է դրել

Շավարշ Քոչարյան. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային տարօրինակ դրության մեջ է դրել
09.06.2016 | 17:00

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան հայտնվել է առնվազն տարօրինակ դրության մեջ՝ լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ երբ մասնակիցը ընդունում է իր մեղսակցությունը, իսկ հանցագործը՝ հերքում, նրա վարքագիծը դառնում է առնվազն տարօրինակ: Երբ լրագրողները խնդրեցին մեկնաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ուղղած նամակը, որում նա ափսոսանք է հայտնել Գերմանիայի խորհրդարանում բանաձևի ընդունման կապակցությամբ՝ Շավարշ Քոչարյանը նկատեց. «Չէի ցանկանա մեկնաբանել, դա պարզապես նշանակում է, որ ոչ միայն Ստամբուլում, այլև այլ վայրերում հայերի վրա մեծ ճնշում է գործադրվում»:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ