Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ արտգործնախարարությունը խմբագրել է ԼՂ հարցով գագաթնաժողովի հաղորդագրությունը

ՌԴ արտգործնախարարությունը խմբագրել է ԼՂ հարցով գագաթնաժողովի հաղորդագրությունը
10.06.2016 | 10:20

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման մասին հաղորդագրությունը:


ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հետ հանդիպման մասին հաղորդագրությունում այժմ նշված է՝ «զրույցի ընթացքում քննարկվել են ՈՒկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի հետ կապված հարցերը և ղարաբաղյան հակամարտության խնդիրները»: Նախապես ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում էր՝ «հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի կազմակերպման հարցերը»:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ