Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լամերթը հակադարձում է Էրդողանին

Լամերթը հակադարձում է Էրդողանին
10.06.2016 | 10:22

Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ ծագումով թուրք գերմանացի օրենսդիրներին պիտակավորելու համար: Էրդողանն ասել էր, թե պետք է արյան ստուգմամբ պարզել Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին կողմ քվեարկած ազգությամբ թուրք պատգամավորների ծագումը: Պատգամավորներից մի քանիսի հասցեին սպառնալիքներ են հնչեցվել:

«Չէի ենթադրում, որ 21-րդ դարում դեմոկրատական եղանակով ընտրված նախագահը կարող է արյան ստուգման հետ կապել իր քննադատությունը դեմոկրատական եղանակով ընտրված գերմանացի օրենսդիրների հասցեին»,- ասել է Լամերթը:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ