Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սանկտ Պետերբուրգում հնարավոր է կայանա Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում

Սանկտ Պետերբուրգում հնարավոր է կայանա Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում
10.06.2016 | 10:24

Սանկտ Պետերբուրգում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարությունը։ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եռակողմ հանդիպման հարցը քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հետ։

«Հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակող գագաթնաժողովի կազմակերպման հարցերը»,- տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարությունը՝ չհստակեցնելով գագաթնաժողովի օրն ու ժամը։

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ