Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շարմազանով. Չի կարելի պատմաբաններին վիրավորել

Շարմազանով. Չի կարելի պատմաբաններին վիրավորել
10.06.2016 | 10:02

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ծիծաղելի է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ոչ միայն Արցախն է ադրբեջանական տարածք, այլև՝ Սյունիքից մինչև Երևան եղել են Ադրբեջանի պատմական տարածքները:

«Ծիծաղելի, զավեշտալի, մառազմատիկ հայտարարություն է: Ալիևը մի նախադասությամբ ամբողջ համաշխարհային պատմության մեծագույն դեմքերին սխալ է հանում՝ Ստրաբոնից մինչև Բրիտանական հանրագիտարան: Կան գրագետ մարդիկ, գիտեն, ընենց չի, որ մենք... Ստրաբոն, Պտղոմեոս, «Բրիտանական հանրագիտական», «Խորհրդային հանրագիտարան», ռուսական, եվրոպական պատմագիտություն, ի վերջո, Վիքիպեդիա, թող բացեն նայեն... Ինքն իրեն դնում է ծիծաղելի վիճակում: Չեմ կարծում, որ պետք է ամեն մառազմի, տգիտության անդրադառնանք: Բայց չի կարելի պատմաբաններին վիրավորել: Պատմությունը դաժան է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատմությունը կեղծում են, իսկ Ալիևը պատմությունը կեղծել, կեղծում է, իսկ ով պատմությունը կեղծում է, նրանց ուղարկում են պատմության աղբանոցը: Գինեսի ռեկորդակիր է, մեկ նախադասությամբ ձեռնոց նետեց, դա մի բան էր, որը որևէ մեկին չէր հաջողել»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ