Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիայի երկու նախկին վարչապետները կողմ են ԵՄ-ում մնալուն

Մեծ Բրիտանիայի երկու նախկին վարչապետները կողմ են ԵՄ-ում մնալուն
10.06.2016 | 10:28

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ` Ջոն Մեյջորը և Թոնի Բլերը հանդես են եկել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունում մնալու օգտին: Նրանք զգուշացրել են, որ Եվրամիությունից դուրս գալը կվնասի երկրի միասնությունը, Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացին:

Մեյջորի խոսքով` Եվրամիությունից դուրս գալը սխալ կլինի, քանի որ այս քայլը կարող է ապակայունացնել Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրական կարգավորման գործընթացը: Իսկ Բլերն ասել է, որ Եվրամիությունից դուրս գալու դեպքում ներդրողները ավելի քիչ ներդրումներ կկատարեն Հյուսիսային Իռլանդիայում, ինչը կվտանգի այստեղ կայունության պահպանման առանցքային տարրը:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ