Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիևը հրաժարվել է մասնակցել Բունդեսթագում կազմակերպված հանդիպումներին

Ալիևը հրաժարվել է մասնակցել Բունդեսթագում կազմակերպված հանդիպումներին
10.06.2016 | 10:30

Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևը, որ աշխատանքային այցով Գերմանիայում է, հրաժարվել է մասնակցել Բունդեսթագում կազմակերպված մի քանի հանդիպման՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նախագահ Իլհամ Ալիևը այցից առաջ կազմել է իր այցելությունների ցանկը, որոնք պլանավորված են եղել նախապես և կատարել է որոշակի փոփոխություններ:

Նա հրաժարվել է մի քանի հանդիպումից, որոնք նախատեսված են եղել Բունդեսթագում, չեղարկել է Ադրբեջանի և Գերմանիայի միջխորհրդարանական համաժողովի նիստը: Այդկերպ Ադրբեջանը ևս մեկ անգամ բացահայտ ցույց է տալիս իր աջակցությունը եղբայրական Թուրքիային՝ «ստի և անարդարության դեմ պայքարում»:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ