Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դմիտրի Պեսկովը վաղ է համարում Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության հարցով հանդիպման հաստատումը

Դմիտրի Պեսկովը վաղ է համարում Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության հարցով հանդիպման հաստատումը
10.06.2016 | 10:31

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով եռակողմ հանդիպման փաստը հաստատելը դեռ վաղ է՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցը քննարկել են ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոն Ռիպերին: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի խնդրանքով:

«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության հարցով եռակողմ գագաթնաժողով նախապատրաստելու հարցը»,- տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը: Պաշտոնական Երևանը ևս չի մեկնաբանել տարածված տեղեկությունը:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ