Թուրքիան պետք է հարգի Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ավանդույթները՝ ասել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, երբ հույն լրագրողը խնդրել է մեկնաբանել թուրքական իշխանությունների որոշումը՝ բյուզանդական տաճարում Ղուրանի ընթերցման վերաբերյալ՝ մուսուլմանների համար սուրբ ամիս համարվող Ռամադանի ընթացքում:
«Մենք ընդունում ենք, որ Այա Սոֆիան բացառիկ նշանակության վայր է: Մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը պահպանել Այա Սոֆիան այնպես, որ հարգվեն նրա ավանդույթները և նրա բարդ պատմությունը»,- ասել է Թոները` օգտագործելով սրբավայրի հունական անվանումը: Սուրբ Սոֆիայում Ղուրանի ընթերցումը բողոք էր առաջացրել Հունաստանի ԱԳՆ-ում, ուղղափառ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում: