Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պերուի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Կուչինսկին

Պերուի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Կուչինսկին
10.06.2016 | 12:07

Պերուի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ, «Պերուացիները հանուն փոփոխությունների» կուսակցության թեկնածու Պեդրո Պաբլո Կուչինսկին՝ հայտարարել է Ընտրական գործընթացների ազգային գրասենյակը` քվեաթերթիկների 100 %-ի մշակումից հետո:

Պերուում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կայացել է 2016-ի հունիսի 5-ին: Սակայն ձայների հաշվարկի համար պահանջվել է մի քանի օր՝ արտասահմանից և հեռավոր գյուղական շրջաններից քվեաթերթիկները մայրաքաղաք բերելու համար: Մինչ վերջին պահը թեկնածուների միջև տարբերությունը նվազագույն էր: Կուչինսկու հաղթանակը հաստատվել է միայն հունիսի 9-ին:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ