Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եղիսաբեթ II թագուհին կայունության խորհրդանիշ է. Քերի

Եղիսաբեթ II թագուհին կայունության խորհրդանիշ է. Քերի
10.06.2016 | 12:08

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին անվանել է կայունության խորհրդանիշ անհանգիստ ժամանակներում։ Թագուհին շաբաթ օրը կտոնի իր պաշտոնական ծնունդը։ «Տարբեր նախագահների ու վարչապետների ժամանակներում թագուհի Եղիսաբեթ II-ը եղել է անհանգիստ ժամանակներում կայունության և մեր երկու երկրների հատուկ հարաբերությունների շարունակվող ուժի խորհրդանիշ»,- ասել է Ջոն Քերին։

Նա շնորհավորել է թագուհուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ժողովրդի անունից։ Քերիի խոսքով՝ ամերիկացիներին և բրիտանացիներին միավորում են ընդհանուր արժեքները, ընդհանուր պատմությունն ու ընդհանուր լեզուն։ Նրա խոսքով՝ թագուհու կառավարման ավելի քան 6 տասնամյակներին Ատլանտիկայի երկու կողմերում մարդկանց սերունդները հետևողականորեն ամրապնդել են կապերը։

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ