«Անհրաժեշտ է անհապաղ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հարցով զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ձևավորման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդլայման աշխատանքները»՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Վիեննայում՝ տեղեկացնում է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության Twitter-ի էջը:
«Կարևոր է կանխարգելել ռազմական գործողությունների աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»,- գրել է նա: