Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իտալիան պատիժ է սահմանում Հոլոքոստի և ցեղասպանության ժխտման համար

Իտալիան պատիժ է սահմանում Հոլոքոստի և ցեղասպանության ժխտման համար
11.06.2016 | 08:55

Իտալիայի ազգային խորհրդարանի պատգամավորների պալատը խստացրել է Հոլոքոստի ժխտման համար նախատեսվող պատասխանատվությունը:
Այժմ Հոլոքոստի և ցեղասպանության այլ հանցագործությունների, մարդկության դեմ իրականացված ռազմական հանցագործությունների ժխտման հիման վրա ատելության հրահրումը կամ քարոզչությունը կարող է պատժվել 2-6 տարվա ազատազրկմամբ:

Փաստաթղթի ընդունման քվեարկությունը կայացել է չորեքշաբթի: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 237 պատգամավոր, դեմ` 5, 102 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ