Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աբխազիան հրաժարվել է Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել

Աբխազիան հրաժարվել է Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել
11.06.2016 | 08:56

Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել: Միկվաբիայի խոսքով՝ Սուխումը չի հետևի Հարավային Օսիայի օրինակին, որտեղ 2017-ին պետք է հանրաքվե անցկացվի:

«Օսերն առանձին ժողովուրդ են, մի մասն այժմ ապրում է Ռուսաստանում, մի մասը՝ Հարավային Օսիայում:Այդ պատճառով կա վերամիավորվելու ցանկություն»,- բացատրել է Միկվաբիան: Վարչապետը նշել է, որ Աբխազիայում իրավիճակն այլ է: «Մենք ցանկանում ենք անկախ պետություն լինել և միևնույն ժամանակ լինել մեծ Ռուսաստանի հուսալի և հավատարիմ դաշնակիցը»,- ասել է նա: Ապրիլի 11-ին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել էր, որ պետության իշխանությունները կասկածներ չունեն առաջիկա հանրաքվեի ելքի վերաբերյալ:

«Ես 100 տոկոսով համոզված եմ, որ ժողովուրդը կասի «այո» և մենք հանգիստ կկարողանանք դիմել Ռուսաստանի բարձր ղեկավարությանը»,- նշել է նա:

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ