Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի բնակչությունը հունիսի 23-ի հանրաքվեում կքվեարկի Եվրամիության կազմում մնալու օգտին՝ հայտնում է Associated Press-ը:
«Կարծում եմ, մեզ համար շատ ցանկալի կլինի, եթե Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում: Մենք շատ սերտ համագործակցություն ունենք տարբեր հարցերով Մեծ Բրիտանիայի հետ, և հույս ունեմ, որ կշարունակենք համագործակցությունը Եվրամիության կազմում»,- նշել է Մերկելը գործարարների հետ հանդիպման ընթացքում:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհանգեցնի բացասական հետևանքների ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ողջ Եվրամիության համար: