Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելառուսի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգվել են

Բելառուսի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգվել են
11.06.2016 | 18:29

Բելառուսի կառավարության անդամների և այլ անձանց նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ երկարաձգվել են ևս մեկ տարով՝ հայտնում է Deutsche Welle-ը: Սպիտակ տան կայքում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են վնասի պատճառով, որը հասցվում է բելառուսական ժողովրդավարական գործընթացներին կամ ինստիտուտներին։

Փաստաթղթղում նաև նշվում է, որ այն անձինք, որոնց հանդեպ սահմանափակող միջոցներ են սահմանված, խախտում են մարդու իրավունքները, որոնք կապված են քաղաքական ճնշումների հետ: Նրանք ներքաշված են կոռուպցիոն գործընթացներում, ինչը սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը: Երբ Բարաք Օբաման փաստաթուղթը ստորագրի, այն կհրապարակվի կառավարական Federal Register պարբերականում և կփոխանցվի Կոնգրեսին:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ