Կանադան հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ է սկսել Իրանի հետ: Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնին չի հաստատել և չի հերքել տեղեկությունը, թե բանակցություններն ընթանում են Նյու Յորքում։
«Ես չեմ մեկնաբանի։ Սովորաբար երկրները, որ ցանկանում են վերականգնել հարաբերությունները, անում են աստիճանաբար, քայլ առ քայլ չեզոք տարածքում»,- ասել է Դիոնը՝ CBC News հեռուստաալիքի եթերում։