ԱՄՆ նախագահի նախկին մրցակից և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մտադիր չէ մասնակցել ընթացիկ ընտրություններին: CNN-ին տված հարցազրույցում հանրապետական Ռոմնին հայտարարել է, որ չի պատրաստվում աջակցել հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին, քանի որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են դեպի հասարակություն արտահոսում նրա ռասիստական գաղափարները և քսենոֆոբիան:
Ռոմնին ընդգծել է, որ նախագահը մեծ ազդեցություն է թողնում բնակչության վրա, դրա համար էլ ռասիստական, ֆանատիզմ և կանանց ատելու նրա սկզբունքները և արտահայտությունները կարող են վտանգավոր լինեն Ամերիկայի համար: