«Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցի շուրջ տարաձայնությունները մինչև հուլիսի մեկը հաստատ չեն հաղթահարվի»՝ ըստ Hurriyet-ի, հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան: Նրա խոսքով, «Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում հարկավոր է անթերի լուծումներ գտնել, հակառակ պարագայում՝ Ավստրիան չի կարող կողմ լինել»:
Նիդերլանդների ներքին գործերի նախարար Կլաս Դիյկհոֆն էլ նշել է. «Թուրքիայում շատ լավ տեղյակ են, թե որոնք են մեր ներկայացրած նախապայմանները: Եթե նրանք կատարում ենք մինչև հուլիսի մեկը, մենք առաջ ենք շարժվում, եթե ոչ, հարկավոր է տեսնել, թե երբ Անկարան ի վիճակի կլինի կատարել»: Անկարային ներկայացված ԵՄ-ի գլխավոր պահանջը, որ մինչ օրս չի կատարվել` Թուրքիայում գործող հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունն է: