Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Միկվաբիա. Սուխումը դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը

Միկվաբիա. Սուխումը դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը
11.06.2016 | 21:58

«Աբխազիան շահագրգիռ է, որ հանրապետության տարածքով անցնող երկաթուղին վերսկսի տարանցիկ փոխադրումների իրականացումը»՝ РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան:

«Տնտեսական տեսանկյունից նման նախագծի իրականացումը շահավետ է: Սակայն Վրաստանի իշխանությունները կտրականապես դեմ են աբխազական երկաթուղու վերագործարկմանը: Նրանք ասում են, որ մեզ հետ որևէ պայմանագիր չեն կնքելու, քանի որ Աբխազիան համարում են իրենց երկրի մի մասը»՝ ասել է Աբխազիայի վարչապետը:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ