Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քրդամետ կուսակցությունը կշարունակի Էրդողանի դիպլոմի հարցի պարզաբանումը

Քրդամետ կուսակցությունը կշարունակի Էրդողանի դիպլոմի հարցի պարզաբանումը
11.06.2016 | 22:02

Haber7 կայքի փոխանցմամբ` քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի խնդրահարույց դիպլոմը: ԺԴԿ-ն ընդգծել է, որ Էրդողանի դիպլոմը ստացվել է Բարձրագույն ընտրական խորհրդից (YSK), որը ավելի վաղ մերժել էր Էրդողանի դիպլոմի հարցը հետաքննելու դիմումը: ԺԴԿ-ն խոստացել է շարունակել իրավական պայքարը` պարզելու Էրդողանի դիպլոմի կեղծ կամ իրական լինելը:

Էրդողանի դիպլոմը կարող է դառնալ նրա հրաժարականի պատճառ: Պաշտոնական տվյալներով՝ Էրդողանը 1981-ին ավարտել է Մարմարայի համալսարանի տնտեսական և առևտրային գիտությունների ֆակուլտետը: Մարմարայի համալսարանից հայտնել են, որ նման անվանումով ֆակուլտետ համալսարանը երբեք չի ունեցել, իսկ տնտեսական և վարչական գիտությունների ֆակուլտետը հիմնադրվել է 1982-ին:

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ