Sunday Times պարբերականը տեղեկացել է իշխանությունների «գաղտնի ծրագրի» մասին, որը ենթադրում է երկրի սահմանների բացումն ու անայցագրային ռեժիմի հաստատումը Թուրքիայի 1,5 մլն քաղաքացիների համար: Բրիտանացի դիվանագետների կարծիքով, դա խորհրդանշական քայլի կլինի Թուրքիայի հանդեպ:
Բրիտանական իշխանությունները փաստաթուղթը ցանկացել են գաղտնի պահել մինչև հունիսի 23-ը, երբ կայանալու է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն: Պարբերականը արտգործնախարարության՝ իր ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերից տեղեկացել է, որ անայցագրային ռեժիմը նախատեսված է 1,5 մլն թուրքերի համար, ովքեր նախկինում ունեցել են հատուկ անձնագրեր՝ եղել են կառավարության անդամներ, պետական աշխատողներ, դասախոսներ և ուսուցիչներ: Իշխանությունները մտադիր են նրանց անարգել Մեծ Բրիտանիա այցելելու իրավունք տալ:
Վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, ընդդիմադիրները մեղադրել են իշխանություններին երկակի խաղ խաղալու և թուրքերի օգտին գործելու համար: