Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանում խուզարկում են բռնապետության մասին գիրք հրատարակած հրատարակչատունը

Ադրբեջանում խուզարկում են բռնապետության մասին գիրք հրատարակած հրատարակչատունը
13.06.2016 | 23:02

Ադրբեջանում ոստիկանությունը խուզարկումներ է անցկացնում «Գանուն» հրատարակչատանը՝ նշում է contact.az-ը: Խուզարկումների պատճառը ընդդիմադիր գրող Զումրուդ Յագմուրի՝ բանտում գտնվող Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի տեղակալ Ֆուադ Գահրամանլիի կնոջ «Երկրի անունը՝ 22» վեպի հրատարակությունն է:

Մի քանի օր առաջ կայացել է գրքի շնորհանդեսը: Հակաուտոպիայի ժանրով գրված գրքում պատմվում է Ադրբեջանի աշխարհագրական ուրվագծերն ունեցող կղզու մասին, որտեղ բնակչությունը տառապում է խիստ բռնապետությունից: Հեղինակը պարզաբանել է գրքի վերնագիրը: 22 թիվը 1+9+9+3 թվերի գումարն է, որոնք միասին ցույց են տալիս 1993 թվականը, երբ Ադրբեջանում իշխանության է եկել Հեյդար Ալիևը:

«Դա այն տարին է, երբ դրվել են մեր այսօրվա կյանքի բոլոր դժբախտությունների հիմքերը: Ամենավատը, որ կարող է լինել հասարակության համար, բռնապետության հաստատումն է: Շատ ցավալի է, որ Ադրբեջանը 23 տարի ապրում է բռնապետության ամենասարսափելի ձևերից մեկի պայմաններում»,- ասել է Յագմուրը:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ