Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չավուշօղլուն զարմացնում է

Չավուշօղլուն զարմացնում է
13.06.2016 | 23:04

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մյանմարում հանդիպել է արտգործնախարար Աուն Սան Սի Չժիի հետ: Համատեղ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն ողջունել է Մյանմարի կառավարության քայլերը՝ ուղղված Ռոհինյա մուսուլմանաբնակ շրջանի խնդիրների լուծմանը, այդ թվում` քաղաքացիական իրավունքների ճանաչմանը:

«Մենք ձգտում ենք սերտորեն համագործակցել Մյանմարի կենտրոնական կառավարության հետ, որ լուծվեն տեղի մուսուլմանների խնդիրները, և մտադիր ենք աջակցել նրա դրական քայլերին»,- ասել է նա: Չավուշօղլուն հիշեցրել է, որ Մյանմարում ապրում է 135 էթնիկ խումբ, ինչը հարստություն է երկրի համար. «Բազմազգ լինելու գործոնը պետք է դիտարկել որպես երկրի հարստություն: Մուսուլմանները պետք է ընկալվեն որպես ազգային խճանկարի ու հարստության մաս»:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ