Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Քանի դեռ նախագահն Էրդողանն է, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ»

«Քանի դեռ նախագահն Էրդողանն է, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ»
13.06.2016 | 23:05

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի անդամ, «Կանաչներ» կուսակցության համանախագահ, թուրքական արմատներով Ջեմ Օզդեմիրը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որ հայտարարել էր Օզդեմիրի արյունը «լաբորատոր պայմաններում ստուգելու» անհրաժեշտության մասին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Բունդեսթագին ներկայացրած Օզդեմիրը հայտարարել է, որ արյան թեստ է անցել, և պարզվել է, որ աշխարհի քաղաքացի է: Օզդեմիրն ափսոսանք է հայտնել, որ 21-րդ դարում դեռ կան նման վարքով պետության ղեկավարներ, և ասել, որ քանի դեռ նախագահում է Ռեջեփ Էրդողանը, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ:

Օզդեմիրն ընդգծել է, որ իրենք առարկում են Թուրքիայում իթթիհադականների հերոսացմանը՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունում գտնվել են բարեխիղճ նահանգապետեր ու մուսուլմաններ, որ փրկել են հայերին: Խոսելով իրենց հասցեագրված սպառնալիքների մասին՝ Օզդեմիրը հայտարարել է, որ երկու անգամ է, որ իրեն թիկնապահներ են տրամադրվել, և երկու դեպքում էլ եղել է թուրքերի պատճառով: Նա ընդգծել է, որ առաջին դեպքը գրանցվել է 1994-ից հետո, երբ առաջին անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ երկրորդ դեպքը՝ ներկայումս, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո։

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ