Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օռլանդոյի ողբերգությունը չի ազդի Գերմանիայի քաղաքականության վրա

Օռլանդոյի ողբերգությունը չի ազդի Գերմանիայի քաղաքականության վրա
13.06.2016 | 23:06

Օռլանդոյում մարդկանց գնդակոծումը չի ազդի Գերմանիայի որդեգրած հրապարակայնության և հանդուրժողականության քաղաքականության վրա՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Ես խոսում եմ այստեղ ներկա գերմանացի բոլոր հյուրերի անունից, որ մեկ մարդու ատելությունն ու չարությունն արժեցել է ավելի քան 50 մարդու կյանք։ Եթե նույնիսկ նման ծանր հանցագործությունները մեզ մոտ խոր վիշտ են առաջացնում, մենք հաստատապես համոզված ենք մեր բաց, հանդուրժողական կյանքի շարունակականության հարցում»,- ասել է Մերկելը Պեկինում գերմանաչինական միջկառավարական խորհրդակցությունների ընթացքում։

Նա ցավակցել է զոհերի ընտանիքներին ու վիրավորներին։

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ