National Geographic ամսագիրը կազմել է 10 երկրների ցանկ, որոնք արժանի են ավելի մեծ թվով զբոսաշրջիկների այցելության: «Խորհրդային Միության փլուզումից ի վեր փոքր կովկասյան երկիր Հայաստանը հաճախ է ասոցացվում հակամարտության հետ:
Չնայած ղարաբաղյան սահմանի երկայնքով տեղի ունեցող դիպվածական բախումներին՝ Հայաստանն այժմ խաղաղ է՝ զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքով»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ մեծապես զարգացած է ագրոտուրիզմը։ Քչերին է հայտնի, որ Հայաստանը 301-ին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհում առաջին երկիրն է: Երկրի հնագույն եկեղեցիները՝ կանաչ կիրճերում ու լեռնալանջերին, աշխարհում լավագույն պահպանված եկեղեցիներից են։
«Գեղարդավանքի քանդակված քարե առյուծներն ու Սանահինի զարմանահրաշ խաչքարերը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ստեղծագործ ուժի կտակներ են»` գրում է պարբերականը։ Անդրադարձ է կատարվում նաև Գառնուն, «Հայաստանի Շվեյցարիա» անվանումը ստացած Դիլիջանին, Տաթևի վանքին։ Ավելի մեծ թվով զբոսաշրջիկների այցելությանն արժանի երկրների ցանկում են Նիկարագուան, Իրանը, Նեպալը, Կոսովոն, ՈՒզբեկստանը, Ալբանիան, Վրաստանը, Արևելյան Թիմորն ու Թունիսը։