Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անգելա Մերկելը հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ

Անգելա Մերկելը հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ
13.06.2016 | 23:23

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պեկինում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ՝ առևտրային խնդիրներ, գերմանական ընկերությունների և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների Չինաստանում գործունեության հարցը քննարկելու համար:

«Շատ կարևոր է ունենալ անվտանգ իրավաբանական միջավայր: Օրենքի անվտանգ կարգավիճակը պետք է պահպանվի մի շարք ոլորտներում»,- նշել է Մերկելը Կեցյանի հետ հանդիպման ընթացքում:

Մերկելի հանդիպումը Չինաստանի վարչապետի հետ տեղի ունեցավ պաշտոնական ընդունման արարողությունից հետո: Մերկելը նաև կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ձինպինին: Մերկելը իր այցի ընթացքում կբարձրացնի գերմանացի գործարարների անհանգստությունները Չինաստանում գերմանական ընկերությունների գործունեության խոչընդոտները վերացնելու նպատակով:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ