Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիայի քվեարկությունը զրոյացրեց ժխտման Թուրքիայի փորձերը

Գերմանիայի քվեարկությունը զրոյացրեց ժխտման Թուրքիայի փորձերը
13.06.2016 | 23:24

Գերմանիայում անցկացված քվեարկությունը զրոյացրեց պատմությունը հերքելու Թուրքիայի փորձերը՝ Le Monde-ում գրել է ֆրանսիացի պատմաբան Իվ Տերնոնը: «Բանաձևը, որն առաջադրել է «Կանաչների» խմբակցության համանախագահ, պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, պետք է քննարկեին փետրվարին: Քրիստոնեա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների ճնշմամբ քննարկումը հետաձգեցին մինչև հունիս: Ոչ կանցլերը, ոչ փոխկանցլերը, ոչ ԱԳ նախարարը չմասնակցեցին քվեարկությանը: Ամեն դեպքում, երեքշաբթի՝ մայիսի 31-ին, ՔԴՄ-ի հավաքի ժամանակ Մերկելը հավանության արժանացրեց բանաձևը: Բունդեսթագի քվեարկությունը պատիվ է բերում Գերմանիային:

Այդ երկրում միլիոնավոր թուրքեր կան, մինչդեռ հայերի թիվը մի քանի հազար է: Բացի այդ, այս քվեարկությունը զրոյացնում է թուրքական կառավարության ժխտումը, որ պատրաստ չէ ճանաչել սեփական պատմությունը: Գերմանական խորհրդարանը համարձակություն ունեցավ դիմակայել առաջնորդին, որի բռնատիրական հակումներն ավելի ու ավելի են անհանգստացնում ոչ միայն սեփական ժողովրդին, այլև միջազգային հանրությանը: Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Լրագրողները, գրողները, քաղաքական գործիչներն ավելի ու ավելի հաճախ են ճանաչման համար վճարում իրենց ազատությամբ և նույնիսկ կյանքով: Ցեղասպանության հիշողությունը բարի կամքի տեր բոլոր մարդկանց հիշատակի կոչ է անում: Դա իրականություն դարձրեց պատգամավոր Ջեմ Օզդեմիրը»:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ