Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սպիտակ տունը կոչ է անում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել

Սպիտակ տունը կոչ է անում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել
13.06.2016 | 23:26

«Որպես կողմերի հետ ընթացիկ երկխոսության մասնակից, մենք մշտապես կոչ ենք արել և այժմ էլ կոչ ենք անում կազմակերպել հումանիտար հարցերի վերաբերյալ քննարկումներ: Սարսանգի ջրամբարի մենեջմենթի և անվտանգության ապահովումը այսպիսի հարցերից մեկն է: Մենք կողջունենք կողմերի տեխնիկական փորձագետների միջև հանդիպումը ջրային ռեսուրսի կառավարման և արգելապատնեշի անվտանգության ստուգման հետ կապված հարցերը քննարկելու համար: Եռանախագահները պատրաստ են նման հանդիպում կազմակերպել»՝ ասված է ապրիլից Սպիտակ տան կայքում ադրբեջանական լոբբիստական խմբերի նախաձեռնած խնդրագրին ի պատասխան նախագահի աշխատակազմի պաշտոնական նամակում:


Լոբբիստական խմբերի նախաձեռնած քարոզչական խնդրագրին ի պատասխան ԱՄՆ-ի Սպիտակ տունը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորումը «ի վերջո, կախված է նախագահների քաղաքական կամքից», իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի այլ միջազգային կառույցների հայտարարությունները պետք է տեղավորվեն ոչ թե փաստաթղթերի, այլ «կարծիքների փոխանակման» շրջանակներում, ինչպես հունվարին ԵԽԽՎ ընդունած 2085 բանաձևը՝ Սարսանգի ջրամբարի մասին:

«Մենք շարունակում ենք կոչ անել կողմերին ցուցաբերել զսպվածություն և շուտափույթ սկսել համապարփակ կարգավորմանը միտված բանակցություններ»,- ասված է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ