Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է հանգեցնել ԵՄ փլուզմանը

Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է հանգեցնել ԵՄ փլուզմանը
13.06.2016 | 23:27

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը «Bild»-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե բրիտանացիները հունիսի 23-ի հանրաքվեին ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկեն, դա կարող է Եվրամիության և արևմտյան քաղաքակրթության փլուզման սկիզբ դառնալ:

Reuters-ի փոխանցմամբ` Տուսկը նշել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կոգևորի հակաեվրոպական ուժերին, որոնք հայտարարել էին, որ այդ առիթով «շամպայն են խմելու»: «Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ երկարաժամկետ հետևանքների կարող է բերել դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Որպես պատմաբան կարծում եմ, որ դա կարող է հանգեցնել Եվրամիության և արևմտյան ողջ քաղաքակրթության փլուզմանը»,- ասել է Տուսկը: Նա կարծում է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց տնտեսապես կտուժեն բոլորը և, որ այս որոշման գինը շատ թանկ կլինի:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ