Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բունդեսթագի որոշմանը դեմ է Թուրքիայի հասարակության ազգայնական հատվածը

Բունդեսթագի որոշմանը դեմ է Թուրքիայի հասարակության ազգայնական հատվածը
14.06.2016 | 14:36

Tert.am-ը մի քանի թուրք երիտասարդներից կարծիք է վերցրել, թե ինչ վերաբերմունք ունեն Գերմանիայի Բունդեսթագի՝ Ցեղասպանությունը ճանաչելու որոշման վերաբերյալ և Գերմանիայի այդ որոշումը կազդի՞ Թուրքիայում ապրող հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունների վրա։

«Հայ և թուրք ժողովուրդների միջև, անկասկած, հիմա խնդիրներ կլինեն,- ասել է իրավաբան Նայիֆ Յիլմազը, որի ծննդավայրը Քիզրեն է, այժմ ապրում է Իզմիրում,- մեր երկրի կառավարման համակարգը դառնում է դիկտատորական։ Էրդողանը նացիոնալիզմ է տարածում, իսկ դա նշանակում է ատել այն ամենը, ինչը տարբեր է քեզնից»։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի բնակչության 50 տոկոսից ավելին ազգայնամոլ է, և դա խնդիր է առաջացնում ազգային փոքրամասնությունների համար։

Խոսելով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ընդունման մասին՝ նա ասաց. «Հրաշալի, բայց շատ ուշացած որոշում էր»։ Թուրքիայի հարավային հատվածում՝ Մարմարայի շրջանում ապրող Դենիզ Հիզալն էլ նկատեց, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ընդունմանը դեմ է Թուրքիայի հասարակության միայն ազգայնական հատվածը։ «Բայց հիմա մեր օրակարգը շատ խառն է, և մեզ համար ամենակարևոր խնդիրը երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող պատերազմն է»,-ասաց նա՝ նշելով, որ ինքը խնդիր չի տեսնում հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ես արդեն հավատում եմ, որ Գերմանիան փորձում է թշնամանք սերմանել երկու հարևան երկրների միջև՝ ասաց Ստամբուլում ապրող բժիշկ Սեմ Դուրմազը։ Նա հարց է բարձրացնում. «Ինչո՞ւ հիմա Գերմանիան որոշեց ընդունել ցեղասպանությունը, ես իսկապես չեմ հասկանում, որովհետև այժմ քննարկումները չեն տարվում խաղաղության և աշխարհի բարօրության համար»։

Սեմ Դուրմազը նկատեց, որ ռազմատենչ մարդկանց մեծամասնությունն ամբողջ օրը հեռուստատեսության առջև է, և նրանք հեշտությամբ են ընկնում ազդեցությունների տակ։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ