Սիրիայում ռուսական «Սու-24»-ը խոցելուց հետո Թուրքիայի դեմ ՌԴ-ի պատժամիջոցների պատճառով Անթալիայի երբեմնի մարդաշատ լողափերը ուրվականների լողափեր են հիշեցնում՝ գրել է Cumhuriyet-ը։
Թուրքիայի զբոսաշրջության ամենահայտնի հանգստավայր Անթալիայի լողափերը լքված լողափերի տպավորություն են թողնում։ «Եթե նախորդ տարիներին այս ժամանակահատվածում Անթալիայի լողափերը արդեն աշխույժ ու հանգստացողներով լցված էին, հիմա լողափերում լռություն ու դատարկություն է տիրում»,- գրել է Cumhurıyet-ը: