Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար ու վարչապետ Բինալի Յիլդիրիմը խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել է, թե թույլ չեն տա Սիրիայում կամ Իրաքում նոր պետության ստեղծումը, հայտնում է «Անադոլու»-ն։
«Սիրիայի հյուսիսում և Մոսուլում որոշակի պլաններ կան։ Թուրքիան երբեք ու երբեք թույլ չի տա այդ վայրերում նոր կազմավորումներ լինեն»,-հայտարարել է Յիլդիրիմը։ Անդրադառնալով Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրելուն՝ նա հայտարարել է, որ Թուրքիային հնարավոր չէ գտնել ցեղասպանություն իրականացրած երկրների ցանկում։