Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի պալատից գողացված՝ ադամանդներով, զմրուխտներով ու թանկարժեք քարերով զարդարված ոսկյա դաշույնը հայտնաբերվել է Ստամբուլում:
«Հուրրիյեթի» կայքը գրում է, որ դաշույնը հայտնաբերվել է մի գործարարի մոտ, որ փորձել է 10 մլն դոլարով վաճառել: Նա ձերբակալվել է իր երկու աշխատակիցների հետ: Դաշույնը վաճառել փորձող թուրք գործարարը Մարդին նահանգից է: Առուվաճառքը պետք է տեղի ունենար Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի հյուրանոցներից մեկում, գնորդները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին: Կասկածյալները ձերբակալվել են մինչ հյուրանոց հասնելը՝ 3 շքեղ մեքենաներով:
Թուրք գործարարը դաշույնը գնել է լիբիացի ապստամբներից՝ 4.6 մլն դոլարով: