Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Իսլամական պետության» առաջնորդը սպանվել է

«Իսլամական պետության» առաջնորդը սպանվել է
14.06.2016 | 23:50

«Իսլամական պետությունը» հայտարարել է, որ իր առաջնորդ Աբու Բաքար Ալ-Բաղդադին սպանվել է, հայտնում է NDTV-ն: Սպանության լուրը հայտնվել է «Al-Amaq» գործակալության կայքում, որ կապ ունի «Իսլամական պետության» հետ: Ալ-Բաղդադին զոհվել է կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Ռաքքայում, որը փաստացի խմբավորման մայրաքաղաքն է: Իսլամիստների հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՊ-ի խալիֆը սպանվել է կիրակի՝ հունիսի 12-ին, Ռամադանի 5-րդ օրը:


Սպանության մասին գրում են նաև իրանական պետական լրատվամիջոցները:
Al-Sumeria հեռուստաալիքը հայտնել է, որ Ալ-Բաղդադին վիրավորվել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որը Մոսուլի արևմուտքից 65 կմ հեռավորության վրա է:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ