Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման կոմիտեի երրորդ հանդիպումը

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման կոմիտեի երրորդ հանդիպումը
14.06.2016 | 23:51

Երևանում հունիսի 14-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման կոմիտեի երրորդ հանդիպումը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է Եվրոպական միության և Հայաստանի միջև մուտքի վիզաների դյուրացման կարևորությունը մարդկանց շփման մակարդակի բարձրացման ու համընդհանուր արժեքների փոխանակման համար:

Դեսպանն ընդգծել է համաձայնագրի օժանդակ դերը, որն աջակցել է քաղաքացիների շարժունակությանը ավելի լավ կառավարվող և անվտանգ միջավայրում, ողջունել է համաձայնագրի իրականացման գործընթացում արձանագրված առաջընթացը, որը ուժի մեջ էր մտել 2014-ի հունվարի 1-ից: Երկու տարում Երևանում ԵՄ անդամ երկրների հյուպատոսություններում զգալիորեն աճել է վիզաների դիմումների թիվը, 2014-ին՝ 14%, և 2015-ին՝ 27% (2013-ի համեմատ):


«Մեր նպատակն է համաձայնագրի հետագա իրականացման բարելավումը գործառնական և իրավական գործիքների միջոցով, որոնք կոմիտեի տրամադրության տակ են գտնվում»,- ասել է դեսպանը: Հանձնաժողովում ԵՄ-ի ներկայացրած համանախագահն էր Դիդերիկ Պալմանը, Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, Վիզաների քաղաքականության բաժնի ղեկավարի տեղակալ: Կեսօրին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան հետընդունման համատեղ հանձնաժողովի երրորդ հանդիպումը, որտեղ ԵՄ-ի ներկայացրած համանախագահն էր Դեն Ռոտենբերգը, Եվոպական հանձնաժողովի, Միգրացիայի և ներքին գործերի Գլխավոր տնօրինությունից:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ