Եվրոպական երկրների պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ պետք է պահպանվեն՝ BBC-ի փոխանցմամբ` Վարշավայում անցկացվող համաժողովում ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Նրա կարծիքով` պատժամիջոցները գործողության ճիշտ ընթացք են ներկա պահին, իսկ Մոսկվայի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ Ռուսաստանում չի բարելավվել մարդու իրավունքների պահպանման իրավիճակը:
Հաջորդ շաբաթ ԵՄ երկրները մտադիր են մինչև տարեվերջ երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: