Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի նախագահը և ԵԽԽՎ-ի համազեկուցողները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Ադրբեջանի նախագահը և ԵԽԽՎ-ի համազեկուցողները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը
16.06.2016 | 08:39

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Կեսար Ֆլորին Պրեդուին և Ստեֆան Շեննակին: Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով ԱՀ-ի նախագահի կայքին, հայտնում են, որ հյուրերը նշել են ԵԽԽՎ-ի ու Ադրբեջանի համագործակցության «հաջող զարգացումը»:

Նրանք ողջունել են Ադրբեջանում ներման և համաներման քալերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ղարաբաղյան կարգավորման հարցեր: Համազեկուցողները եկել են եռօրյա այցով: Պաշտոնական անձանց հետ բանակցություններից բացի, նրանք կհանդիպեն նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ