Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երկպառակության համար Ռուսաստանն ու Եվրոպան բարձր գին կվճարեն

Երկպառակության համար Ռուսաստանն ու Եվրոպան բարձր գին կվճարեն
16.06.2016 | 23:35

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ պատրաստվում է պատժամիջոցների հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական ֆորումի բացման ժամանակ Յունկերը նշել է, որ երկպառակության համար թե Ռուսաստանը, թե Եվրոպան հնարավոր է բարձր գին վճարեն։ Ըստ նրա, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ, որը թելադրված է «առողջ բանականությամբ»։

Եվրահանձնաժողովի նախագահը նաև ասել է, որ շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ մի շարք հարցերի շուրջ՝ որպես օրինակ նշելով ահաբեկչության դեմ պայքարը, Իրանի միջուկային խնդրի կարգավորումը և սիրիական հակամարտությունը։

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ