Ռուսաստանը մտադիր է վաճառել պետական «Ռոսնեֆտ» ընկերության 1/5-ը «ռազմավարական ներդրողներին», իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինը՝ ընդգծելով, որ նավթային հսկան գլոբալ շուկաներում արդարացի չի գնահատվում Ռուսաստանի տնտեսական վատ վիճակի, նավթի գների անկման և արևմտյան պատժամիջոցների պատճառով: